Իմպլանտացիա, շարժական ու անշարժ ատամների պրոթեզավորում… Ատամնաբույժի խնդիր է, սակայն միայն բժշկի գործոնը բավարար չէ որակյալ աշխատանքի իրականացման համար:Մեծ դեր ու նշանակություն ունի նաև ատամնատեխնիկական գործը:


Հայաստանյան և աշխարհի մի շարք երկրների բազմաթիվ ատամնաբույժներ լավագույն արդյունքներ են ցուցաբերում շնորհիվ «Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիայում պատրաստած որակյալ աշխատանքների:


Մեր օրերում ընդունված, տարածված և նույնիսկ դեռ ոչ այնքան տարածված ատամնատեխնիկական բոլոր ֆունկցիաները կատարվում են «Կարեն» լաբորատորիայում:

 

Աշխատելով նորարարական թվային տեխնոլոգիաներով՝ «Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիայում այցելուին ազատում են նույնիսկ ամենափոքր անհարմարությունից: Այլևս կարիք չկա տարբեր նյութերի, սարքավորումների տեղադրմամբ չափսեր վերցնել, փորձարկումներ անել և այլն: «Կարեն»-ում այս ամենն արվում է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով: Ներկա ատամների սկանավորման օգնությամբ պատրաստվում են բացակա ատամները: Այս կերպ նվազում է մարդու ներգործությունը աշխատանքին, ինչի հետևանքով փոքրանում է սխալվելու հավանականությունը: Շնորհիվ «Կարեն» ատամնատեխնիկան լաբորատորիայում կիրառվող թվային տեխնոլոգիաների՝ կրճատվում է ավելի քան մեկ տասնյակ տեխնիկական աշխատանք:

 

Թվային տեխնոլոգիայով ատամ, պրոթեզ պատվիրելու համար «Կարեն» ատամնատեխնիկան լաբորատորիայի հետ համագործակցող բժիշկները հնարավորություն ունեն օգտվելու լաբորատորիայի ունեցած տեխնիկական միջոցներից: Սկաները, որը տալիս է առավելագույն ճշգրտություն թե պրոթեզավորման, թե իմպլանտացիայի ժամանակ, հնարավոր է տեղափոխել մի տեղից մյուսը:

 

Շնորհիվ այս սկաների՝ պացիենտը կարող է մեկ այցելության միջոցով դառնալ իր ատամների կրողը՝ առանց ավելորդ քաշքշուկների:

 

«Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիայում պրոթեզովորումն ու ատամների պատրաստումը սկսվում է այցելուի դիմածնոտային հատվածի պատկերից: Նկարվում է դեմքը, սկանավորվում են ատամները և արվում է համակարգչային տոմոգրաֆիա: Այդ երեք նկարների համատեղումով՝ երևում է դեմքը, ատամները, լինդը, ոսկորն ու կծվածքը: Բացակա ատամները լրացվում են նախ վիրտուալ կերպով, հետո նոր իմպլանտը դրվում է համապատասխան տեղում, ապա իմպլանտի ու ատամի արանքում տեղադրվում է աբաթմենտը՝ իմպլանտի և ատամի միջև գտնվող հատվածը: Թվային անհատական կոորդինատները տրվում են սարքերին: Մի սարքը լազերային տարբերակով աճեցնում է շաբլոնը, մույսը տաշում է աբաթմենտը: Մինչև իմպլանտը ծնոտի մեջ տեղադրելն արվում է շարվածք. դրվում է ատամը և ստուգվում՝ այդյոք այդտեղ տեղադրելով ատամը կարելի է ստանալ հավասար ատամնաշար:

 

բաթմենտը ճիշտ անկյան տակ շտկվում է անհատական մոտեցմամբ՝ համեմատելով և հարմարեցվելով այցելուի հաջորդ և նախորդ ատամների հետ: Բժշկին լաբորատորիայի կողմից տրվում է նավիգացիոն շաբլոնը, անհատական աբաթմենթը (PEEK-ից, Titan-ից կամ Zirkon-ից), ժամանակավոր պլաստմասայից կամ կոմպոզիտից պատրաստված ատամները: Այս դեպքում ուղղության շեղվելու հնարավորությունը բացառվում է, ինչպես նաև բժիշկն ազատվում է լինդը կտրելու անհրաժեշտությունից: Հիվանդը չի ստանում տրավմաներ և ազատվում է ավելորդ ցավերից, իսկ վիրահատությունից անմիջապես հետո էլ կարող է անցնել աշխատանքի:

 

Ի դեպ, անհատական աբաթմենտը պատրաստում են հենց լաբորատորիայի սարքերով: Իմպլանտոլոգիայով զբաղվող որոշ մասնագետների կարծիքով' աբաթմենտը պետք է գործարանային լինի, սխալ է անհատական աբաթմենտ տաշելը: Սակայն խնդիրներ առաջանում են միայն փոքր սարքերով աշխատելու պարգայում: Սարքերի քաշը սկսում է 100-200 կիլոգրամից: Իսկ «Կարեն» լաբորատորիայի աբաթմենտ տաշող սարքը, որ լիցենզավորված է Եվրոպայում, կշռում է մեկ տոննա, ինչպես աշխարհի բոլոր համապատասխան գործարաններում առկա սարքերը: Այն ռոբոտ է, որը կատարում է բոլոր թվային հրամանները'ապահովելով ճշգրտություն և հարմարավետություն:

 

Հայաստանում ատամնատեխնիական շատ լաբորատորիաներ նոր են սկսում գիտակցել ռոբոտացված սարքավորումների ճշգրտության առավելությունը, սակայն շատ ֆունկցիաների կիրառումը դեռևս համարում են վաղ, մինչդեռ «Կարեն» լաբորատորիայում, որտեղ արդեն հինգ տարի աշխատում են այդ տեխնոլոգիաներով, կարծում են, որ շատ նորույթներից վերջինները նույնիսկ ետ են մնացել, ուշացել են: