Աշխարհում անկարելի է լուծել որևէ խնդիր՝ առանց Ռուսաստանի մասնակցության, սակայն դա չի վերացնում երկխոսության բարդությունը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը. փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

«Աշխարհում չկա որևէ խնդիր, որի լուծումը չպահանջի Ռուսաստանի մասնակցություն՝ ներառյալ Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը: Սակայն դա չի վերացնում փոխհարաբերություններում առկա թերըմբռնումն ու մնացած բարդությունները»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը: