Ֆունդամենտալ փոփոխություններ չեն կարող լինել, քանի որ Հայաստանում չկան ազատ ընտրություններ և դրանից բխող հաշվետվողականության մեխանիզմներ։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՊՆ-ում վերջին շրջանում տեղի ունեցող պաշտոնանկությունների, ձերբակալությունների վերաբերյալ: Նման տեսակետ հայտնեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով՝ ապրիլյան չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ իրոք վտանգներ կան, որոնց դեպքում ամենավերևի օղակներն են պատասխան տալու՝ «եթե հանկարծ Աստված չանի ինչ-որ շատ լուրջ կորուստներ լինեն»։ «Բնական է, որ փորձում են իրավիճակը շտկել։ Բայց ինձ թվում է, որ կորդինալ կերպով հարցեր լուծել հնարավոր չէ, քանի դեռ չկա պատասխանատվության հարց գոնե ամենվերևի օղակների համար։ Առաջին պատասխանը, որ պետք է տրվի՝ ինչու տեղյակ չեն եղել հակառակորդի այդ գործողությունների վերաբերյալ, պետք է հետաքննություն լինի, թե ինչու են այդքան զոհեր եղել։ Այստեղ նաև բազմաթիվ հարցեր են եղել կապված Խաչատուրովի հետ, կապված ոչ ադեկվատ գործողությունների և շատ այլ հարցերի հետ, որոնք զինվորների և սպայական կազմի մոտ անվստահության մթնոլորտ են ստեղծել գլխավոր հրամանատարության հանդեպ։ Նման վիճակում բանակը չի կարող գոյատևել»,- մանրամասնեց Ստեփան Դանիելյանը։
Դանիելյանի կարծիքով, որպեսզի զինվորների և սպայական անձնակազմի մոտ գլխավոր հրամանատարության հանդեպ չխորանա, պետք է ռազմական տրիբունալի կողմից ևս հետաքննություն իրականացվի և այդ հարցերին տրվի պատասխաններ. «Առանց դրա, ինչ-որ գնդապետեր, երկրորդական գեներալներ ձերբակալելով, աշխատանքից հանելով, հարցերը չեն լուծվի»։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում ձերբակալվել էին ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը, ՊՆ զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ավետիսյանը։ Ձերբակալությունները կատարվել են կոռուպցիոն բացահայտումների շրջանակներում։