Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն մեկնաբանել է «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում և նշել, որ պորտուգալացին հիանալի մասնագետ է:

«Մոուրինյուն լավ մարզիչ է: Ես նրան սիրում եմ և հաջողություն եմ մաղթում նրան «Մանչեսթեր Յունայթեդում»: Որպես կանոն, լավ մարզիչը բարվարար է լավ թիմ ստեղծելու համար: Սակայն հաղթելու համար պետք է նաև ուժեղ ֆուտբոլիստներ: Մարզիչը խաղերը չի հաղթում, սակայն կարող է թիմ պատրաստել, որը ունակ կլինի հաղթել»,- Պելեի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: