ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում տեղի ժամանակով առավոտյան 4-ին երկնային մարմինը մտել է Երկրի մթնոլորտ ու այրվելով պայթել, հայտնում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ երկնաքարն ունեցել է մոտ 3 մ տրամագիծ և մի քանի տասնյակ տոննա քաշ:
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի հաշվարկներով, երկնաքարը սլացել է 64.000 կմ/ժ արագությամբ: Իսկ դրա կինետիկ էներգիան եղել է մոտ 10 կիլոտոննա:
Օբյեկտը պայթել է մոտ 35 կմ բարձրության վրա, ինչից հետո դրա բեկորներն ընկել են Տոնտո ազգային պարկի տարածքում:
«Տուժածների կամ ավերածությունների մասին որևէ տեղեկություն չկա»,- ասել է ՆԱՍԱ-ի աշխատակից Բիլ Կուկը: