«Գերմանիա, կրկնում եմ ևս մեկ անգամ, դուք պետք է հաշիվ տաք ավելի քան 100 հազար նամիբիացիների բնաջնջման համար»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլի Սաբհաթթին Զաիմի անվան համալսարանում ելույթի ժամանակ: Այս մասին գրում է Daily Sabah-ը:
Էրդողանը կրկին հիշեցրել է նաև Հոլոքոստի մասին, հավելելով, որ Գերմանիան պետք է Հայոց ցեղասպանության մասին «վերջինը» արտահայտվի:
«Մեր պատմությունը զանգվածային սպանությունների պատմություն չէ, մեր պատմությունը գթասրտության և կարեկցանքի պատմություն է, և դրանով ենք մենք տարբերվում (Գերմանիայից)»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նամիբիական ցեղասպանությունը 1904-1907թթ. կայսերական Գերմանիայի գաղութային զորքերի կողմից ազգային ապստամբության դաժան ճնշման ժամանակ Հարավարևմտյան Աֆրիկայում հերերո (բանտու) և նամա (հոթթենթոթներ) ցեղերի բնակչության մինչև 80%-ի սպանությունն է: Այն ժամանակ զոհվել է, ընդհանուր առմամբ, մոտ 75 հազար մարդ: 2004թ. Գերմանիան ճանաչել է Նամիբիայում ցեղասպանության փաստը: