Թուրքիայի կանանց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դեմ են արտահայտվել նախագահ Էրդողանի այն հայտարարությանը, ըստ որի, նա ոչ լիարժեք է անվանել այն կանանց, ովքեր հանուն կարիերայի չեն ցանկանում երեխա ունենալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Կանայք տեղի չեն տա այդ հռետորաբանությանը, նրանք կպատասխանեն օրինական ճանապարհով' կազմակերպելով բողոքի ակցիաներ»,-հայտարարել է «Կանգնեցնենք կանանց սպանությունը» հասարակական կազմակերպության նախագահ Գուլսում Քավը: Էրդողանի հայտարարության հետ կապված' նա պատրաստվում է բողոքի ակցիա կազմակերպել Ստամբուլում: Այլ հասարակական կազմակերպությունների ղեկավարներն ընդգծել են, որ կանայք պայքարելու են իրենց իրավունքների համար մինչև վերջ:
Նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ մուսուլման ընտանիքները չպետք է զբաղվեն ընտանիքի պլանավորմամբ և չպետք է վերահսկեն ծնելիությունը: