Անհայտ անձը Նյու Յորքում հրամգություն Է սկսել մանկական հրապարակում, ինչի հետեւանքով վիրավորվել են վեց դեռահասներ: Այս մասին հայտնում է The New York Daily News-ը: Միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 13-ին ժամը մոտավորապես 17:00-ին (Երեւանի ժամանակով հունիսի 14-ի ժամը 02:00-ին) Բրուքլինում։

 

Pix11 հեռուստալիքի տեղեկատվությամբ՝ մի խումբ երիտասարդներ բասկետբոլ Էին խաղում, երբ նրանցից մեկը նկատել Է, որ իր ուսապարկը կորել Է: Այն բանից հետո, երբ ոչ ոք չի խոստովանել գողությունը, դեռահասը հեռացել Է խաղահրապարակից: Որոշ ժամանակ անց նա վերադարձել Է իր ընկերների ուղեկցությամբ, որոնցից մեկն Էլ սկսել Է կրակել:

 

Տուժածները 15-ից մինչեւ 18 տարեկան են, նշել Է News 12 Brooklyn-ը: Չորս վիրավորների տեղափոխել են հիվանդանոց, եւս երկուսը կլինիկա են հասել ինքնուրույն: Նախնական տվյալներով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: