ԱԺ-ում արտահերթ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ելույթ ունեցավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ փոխանակ պետությունը պոտենցիալ հարկատուներին «պահի-փայփայի», հակառակն է անում՝ ավելի է մեծացնում հարկային բեռը։ «361 հազար առաջնային հարկ վճարողների ուսերին է ընկած 525 հազար թոշակառուի թոշակի վճարման բեռը։ Ու դեռ 2018 թվականի հունվարի մեկից ավելանալու է 5 տոկոս պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը։ Մեր պետությունը նրանց բռնել քամում ա, քամում ա, հլը տենա` մինչև ուր»,- ասաց պատգամավորը։

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում։