Rolls-Royce ընկերությունը, որը ավիացիոն շարժիչների, ինչպես նաեւ էլիտար ավտոմեքենաների բրիտանական խոշորագույն արտադրողն Է, դիմել Է իր աշխատակիցներին, հայտարարելով, որ չի պաշտպանում Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը:
«Մենք հրապարակավ այն դիրքորոշումն ենք որդեգրել, որ Rolls-Royce ընկերությունը մեր հաճախորդների, մատակարարների եւ աշխատակիցների համար օգուտներ է տեսնում Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցությունից, եւ ընկերության շահերից Է բխում անդամակցության պահպանումը»,-ասված է ընկերության ղեկավարի նամակում, որը հասցեագրված է Միացյալ Թագավորությունում աշխատող 23 հազար աշխատակիցներին:
Rolls-Royce-ի ղեկավար Ուորեն Իսթը նաեւ BBC-ին պատմել Է, որ եթե հանրաքվեի ընթացքում բրիտանացիները չցանկանան մնալ ԵՄ-ում, դա կարող է հանգեցնել Բրիտանիայում ավիաշարժիչների փորձարկման նոր կայանքի կառուցման վերաբերյալ ընկերության պլանների վերանայման:
Նրա խոսքով՝ «բրեկսիթ»-ը առավելություններ կտա ընկերության ամերիկյան մրցակիցներին:
ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին: