Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հունիսի 12-ին մեկնարկած «Եվրոպայի երիտասրդների առաջնություն»–ում այսօր ուժերն են չափել հայ հրաձիգները: Այս մասին հայտնում է ՀՀՖ մամուլի քարտուղար Լ. Ավետիսյանը:
50մ, փոքր տրամաչափի ատրճանակ վարժության 33 մրցակցից Զավեն Իգիթյանը, խոցելով 547 միավոր, 1-ին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակչում նրան չի հաջողվել պահպանել դիրքերը և վերջնական արդյունքում գրավել է 4-րդ տեղը: Նշենք նաև, որ երեկ լրացավ Զավեն Իգիթյանի 17-տարին: 

50մ, հրացան պառկած դիրքից վարժության 55 մրցակցից Հրաչ Բաբայանը, խոցելով 612,3 միավոր, գրավել է 26-րդ տեղը:
Հրաչ Բաբայանը հունիսի 18-ին կկրակի ևս մեկ մրցաձև՝ 50մ, հրացան 3 դիրքից վարժությունը, և այդքանով մեր մարզիկները կավարտեն մրցելույթները:
Առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 2-ն են՝ Հրաչ Բաբայանը և Զավեն Իգիթյանը: Նրանք մրցմանը մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ:

Մրցման արդյունքները կարող եք տեսնել http://results.sius.com/Events.aspx?Championship=5907630a-f4fd-4bfc-b1c9-924348e9c90d հրաձգության միջազգային կայքում: