Երջանկահիշատակ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի այս տարվա դեկտեմբերի սկզբին: Այս մասին հայտնում է Asbarez-ը' վկայակոչելով իր աղբյուրները:

 

Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի հեղինակած ֆիլմում հանրահայտ օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը կմարմնավորի սիրահարված ու միևնույն ժամանակ Առաջին աշխարհամարտի ճակատում հայտնված երիտասարդ Քրիսին, իսկ «Ոսկե գլոբուս»-ի հաղթող Օսկար Այզեքը կմարմնավորի նույն կնոջը սիրահարված, բայց հին աշխարհի ավանդույթներին բախվող Միքայելին:

 

«Խոստում» ֆիլմում նկարահանվում են նաև այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Ժան Ռենոն, Շորե Ագդաշլուն և Անժելա Սարաֆյանը:

 

Նկարահանումների ավարտին Survi val Pictures կինոստուդիայի համաղեկավար և պրոդյուսեր Էրիկ Եսրաիլյանը Asbarez-ին գրած նամակում ասել է. «Քըրքորյանը հպարտ կլիներ, դա առանց այդ էլ ծանր աշխատանքն ավելի հատուկ է դարձնում»: