Ֆրանսիական դատարանը ազատազրկման է դատապարտել Մարսելում Անգլիայի և Ռուաստանի հավաքականների միջև խաղից առաջ անկարգությունների ժամանակ ձերբակալված ռուսաստանցի երեք երկրպագուի. Նրանցից մեկը դատապարվել է 2 տարվա ազատազրկման, մյուսը՝ 18 ամսվա, երրորդը՝ 12 ամսվա: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

Հիշեցնենք, որ երկրպագուների պահվածքի համար Ռուսաստանի ֆուտբոլի միությունը տուգանվել էր 150 հազար եվրոյով: