Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Մխիթարյանի' «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության հարցը նախկինի պես քննարկվում է:
«Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Մենք նախկինի պես փորձում ենք լուծել նրա տեղափոխության հարցը»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է The Times-ը:
Հիշեցնենք, որ մանչեսթերյան ակումբը Մխիթարյանի համար առաջարկում 24 մլն եվրո: Կիսապաշտպանին ցանկանում է իր թիմում տեսնել Ժոզե Մոուրինյուն: Դորտմուդյան կողմը չի ցանկանում հրաժարվել Մխիթարյանից: