Ադրբեջանին պատկանող մարտական ինքնաթիռները մտահոգություն են առաջացրել Թուրքիայի սևծովյան հատվածի բնակչության շրջանում, հայտնում է Milliyet-ը:
Խոսքը Սև ծովին հարակից Գիրեսուն, Գյումուշհանե ու Օրդու նահանգների մասին է, որոնց բնակիչները կարծել են, թե միմյանց հետևից շարժվող 5 ուղղաթիռները մասնակցում են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարին:
Տեղաբնակներն իրենց բջջային հեռախոսներով նկարել են բավական ցածր թռչող այդ ուղղաթիռները: Հաղորդվում է, որ միջադեպը գրանցվել է հանգստյան օրերին: