Տեսագրությունը, որում, ենթադրաբար, պատկերված է սերժանտ Անդրեյ Տիմոշենկովի մահացու վիրավորում ստանալու պահը Սիրիայում, տեղադրվել է YouTube-ի ալիքներից մեկում հունիսի 18-ին՝ մեկ օր առաջ այն բանից, երբ զինծառայողի կորուստը պաշտոնապես ճանաչեց ՌԴ ՊՆ-ն։

 

Al Masdar հեռուստաալիքի կողմից արված տեսագրությունում երևում է, թե ինչպես են տանկն ու գնդացիրներով մի քանի մեքենաներ կրակ բացում մոտեցող մահապարտի մեքենայի ուղղությամբ։ 15-րդ վայրկյանին մեքենաներից մեկի մոտ կարելի է նկատել ավազի գույնի համազգեստով զինվորականի, ով ինքնաձիգից կրակում է մահապարտի մեքենային՝ շարունակելով կրակ բացել նույնիսկ այն ժամանակ, երբ նրան ուղեկցող սիրիացիները սկսում են փախչել։ Վերջին պահին մեքենայի մոտ, որտեղ, ենթադրաբար, Տիմոշենկովն է կանգնած, հզոր պայթյուն է որոտում։

 

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 15-ին, Հոմս նահանգում։ Տիմոշենկովը պահպանում էր Հաշտեցման ռուսական կենտրոնի մարդասիրական ավտոշարասյունը: