Այսօր Կառավարության հերթական նիստում, երբ ամբիոնի մոտ էր ՀՀ ԿԱ վարչության պետ Արման Սահակյանը և կառավարությանն էր ներկայացնում  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ 2016 թվականի մայիսի 18-ին կայացած քննարկման արդյունքում որոշված կրճատվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը, հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց նիստի ընթացքում անընդհատ խոսոողներին. «Էդ վերջում շատ եք խոսում էսօր ոնց որ»,- բարկացավ Հովիկ Աբրահամյանը:

 

Նկատենք, որ ըստ դասավորության՝ «վերջում» նստում են կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը և նիստի այլ մասնակիցներ:

 

Կառավարության ղեկավարի դիտողությունից առաջ բուռն զրուցում էին հատկապես քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը: