ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մեծ Բրիտանիայի ներքին գործն է համարել ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի արդյունքները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

«Դա անգլիացի ժողովրդի ներքին գործն է»,- պատասխանել է նա լրագրողների՝ հանրաքվեի արդյունքները մեկնաբանելու խնդրանքին։

 

«Կան հանրաքվեի թվաբանական տվյալները, դա Մեծ Բրիտանիայի ժողովուրդների կամքն է։ Անձա՛մբ որոշեք»,- հավելել է նախարարը՝ խնդրանքին ի պատասխան կարծիք հայտնել, թե ում հաղթանակն է հանրաքվեի արդյունքը։

 

Մեկնաբանելով Բրիտանիայի արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, թե հանրաքվեի արդյունքն իբրև թե ուրախացրել է ռուսական իշխանություններին` Լավրովն ընդգծել է, որ «ինքը բժշկական կրթություն չի ստացել»։ «Այդ իսկ պատճառով բժշկական դեպքերը չեմ մեկնաբանում»,- ասել է Լավրովը։