Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում երկվորյակ եղբայրները սպանել են իրենց մորն այն բանից հետո, ինչ վերջինս արգելել է նրանց միանալ ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Gulf News-ը:

 

Պարբերականի տվյալներով' Խալիդ և Սալեհ եղբայրները 67-ամյա մորը խաբեությամբ տարել են պահեստ, որտեղ էլ դանակի մի քանի հարված են հասցրել: Դրանից հետո նրանք փորձել են դանակահարել 73-ամյա հորն ու 22-ամյա եղբորը: Վերջիններս ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Հանցագործությունից հետո եղբայրները դիմել են փախուստի, սակայն ոստիկանությունը նրանց ձերբակալել է Էր Ռիադից 100 կմ հեռավորության վրա: