Եվրոպայի առաջնությունում Բելգիայի հավաքականի առաջատար Էդեն Ազարը կարող է չմանսնակցել ուրբաթ օրը կայանալիք Ուելսի ընտրանու դեմ հանդիպմանը:
Ֆուտբոլիստը չի մասնակցել ազգային ընտրանու այսօրվա մարզմանը: Ազարի մոտ առկա է ազդրի մկանի խնդիր, որն անհանգստացնում է Բելգիայի հավաքականի բժիշկներին: Բելգիացիների մարզմանը չի մասնակցել նաև Թոմաս Վերմալենը: Այս մասին տեղեկացնում է L'Equipe-ն: