ՌԴ Մեքենաշինական կոնստրուկտորային բյուրոն Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն է հանձնել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հերթական հավաքածուն, որը նախատեսված է հրթիռային բրիգադի համալրման համար, հայտնում է Interfax-ը:

 

«Տեխնիկայի ողջ հավաքածուն հրթիռաձիգներին փոխանցվել է դեռևս այս տարվա մայիսին: 51 միավոր տեխնիկայից բաղկացած հավաքածուն աշխատում է որպես մեկ ամբողջություն, առանց դույզն-ինչ շեղման: «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը ամբողջությամբ պատրաստ է մարտական կիրառման»,- ասված է հաղորդագրության մեջ: