Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Լիոնել Մեսսիի` Արգենտինայի ազգային ընտրանին լքելու հայտարարությանը և հույս հայտնել, որ արգենտինացին կփոխի իր որոշումը:
«Մեսսին բարդ որոշում է կայացրել: Երկրպագուները պետք է հասկանան և ընդունեն այն: Նա սովոր չէ պարտվել կամ զբաղեցնել երկրորդ տեղը: Եթե վրիպում ես 11 մետրանոցից, դա քեզ վատ ֆուտբոլիստ չի դարձնում: Ինձ համար ցավալի է Մեսսիի արցունքները տեսնել: Հուսով եմ, նա կվերադառնա ազգային հավաքական, քանի որ Արգենտինայի ընտրանին ունի նրա կարիքը»,-Ռոնալդուի խոսքը մեջբերում է NJ.com-ը:
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության երզափակչում կրած պարտությունից հետո Մեսսին հայտարարեց ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին:
Իսկ եզրափակիչ խաղից հետո ֆուտբոլիստը արտասվել էր: