Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կանչվել է հարցաքննության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Դեմիրթաշը, ում պատգամավորական անձեռնմխելիությունը վերացված է, հաստատել է հարցաքննության կանչվելու մասին տեղեկությունը, սակայն հայտնել է, որ չի պատրաստվում ներկայանալ:

 

Թուրքիայի ազգային մեծ ժողովում մայիսի 20-ին քվեարկության միջոցով ընդունվել է սահմանադրական փոփոխության առաջարկը, որով նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, ում գործով դատական մարմինների կողմից հետաքննություն է անցկացվում: Հունիսի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագիծը: