Ազգային Ժողովն օրերս վավերացրեց ՀՕՊ համաձայնագիրը, ընդամենը 8 պատգամավոր դեմ քվեարկեց: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանի կարծիքով՝ ՀՕՊ համաձայնագրով շարունակվում է Հայաստանի գաղութացումը. «Պայմանագիրը միավորված համակարգ է կոչվում, մինչդեռ դա իրականում ռուսական համակարգի մեջ մեր համակարգն ավելի շատ ինտեգրող համակարգ է, քան եթե լիներ միասնական համակարգ: Միասնական համակարգն աշխատում է միասնական մտահղացմամբ և պլանով, և կառավարումն իրականացվում է համատեղ»: