Եվրամիությունը պաշտոնապես հայտարարեց Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառման ժամկետը մինչեւ 2017 թվականի հունվարի 31-ը երկարաձգելու որոշման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռուսաստանի արտգործնախարարությունը հակառուսական տնտեսական պատժամիջոցների կիրառման ժամկետի երկարաձգումը որակել է որպես Բրյուսելի անհեռատես քաղաք ականության շարունակություն:

 

Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները վատթարացան 2014 թվականին ուկրաինական ճգնաժամից հետո: Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը պատժամիջոցների կիրառումը սկսեցին փուլ առ փուլ' սկզբում անհատական, այնուհետեւ ռուսական տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ: Ի պատասխան' օգոստոսին Մոսկվան սահմանափակեց սննդամթերքի ներմուծումը այն երկրներից, որոնք հենց սկսեցին կիրառել պատժամիջոցներ: Արգելված մթերքը ներառում էր միս, երշիկ, ձուկ, ծովամթերք, կաթնամթերք եւ այլն: Պատժամիջոցներ սահմանվեցին նաեւ բանկերի եւ նավթային արդյունաբերության ոլորտներում: