Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները հայտնաբերել են ՌԴ ԱԻՆ-ի՝ Իրկուտսկի մարզում կործանված Իլ-76-ի երկրորդ «սև արկղը»։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի օպերատիվ շտաբում։

 

«Փրկարարները գտել են նավակողի երկու ինքնագրիչները՝ պարամետրական և ձայնային»,- ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

 

Դրանք վերծանման համար փոխանցվելու են Միջպետական ավիացիոն կոմիտեին։

 

Հրդեհաշիջման ժամանակ հուլիսի 1-ին Իրկուտսկի մարզում կորած Իլ-76 ինքնաթիռը հայտնաբերվել է մարզի Ռիբնի Ույան բնակավայրի շրջանում։ Նավակողին եղել է 10 մարդ։

 

Փրկարարները գտել են զոհված օդաչուների մարմինների մասերը։