Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Ուելս-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի շվեդ մրցավար Յունաս Էրիքսոնը: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին Լիոնեում: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Կիսաեզրափակիչ մյուս խաղի' Գերմանիա-Ֆրանսիա հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Նիկոլա Ռիցոլին:
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: