Առաջիկայում Գյումրու և Վանաձորի քաղաքային ընտրություններն են: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները բացառիկ նշանակություն են հաղորդել այդ ընտրություններին: Դրանք անցկացվելու են բացառապես համամասնական ընտրակարգով և խորհրդարանական առաջիկա ընտրություներից առաջ իսկական լակմուսի թուղթ են դառնալու երկրի առաջատար քաղաքական ուժերի համար: Պատահական չէ, որ Հայաստանիքաղաքական կյանքի հիմնական դերակատարներըարդեն հայտարարել են այդ ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին:

 

ՏԻՄ ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները: Դրանցում գերիշխողը տնտեսական, քաղաքական, սոցիալական, տարածքային խնդիրներն են: Քաղաքական ուժերն իրենց գլոբալ ծրագրերը տեղայնացնելով՝ դրանք Գյումրվա ու Վանաձորի խնդիրներով համալրելուանհրաժեշտություն ունեն:

 

ՏԻՄ ընտրությունների մյուս առանձնահատկությունը հանրապետական և տեղական էլիտաների հաջող համագործակցությունն է: Հաջողություն ունենում են այն կուսակցությունները, որոնք տեղական կենսունակ կառույցներ ու գործիչներ ունեն:

 

Հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքների տեղական ընտրությունները հրաշալի առիթ են, որպեսզի կուսակցություններն ընդլայնեն իրենց կադրային բազան՝ այս քաղաքներում ճանաչված մարդկանց նոր անունների ներգրավման միջոցով: Սա հատկապես կարևոր է խորհրդարանական առաջիկա ընտրությունների նախաշեմին, մանավանդ դրանցում գործելու է համամասնական այնպիսի ընտրակարգ, որում կարևոր դերակատարություն է վստահված տարածքային կառույցներին:

 

Գյումրիում տիրող վիճակից համատարած դժգոհություն կա: Շարքային քաղաքացիները դժգոհ ենսոցիալական վիճակիցաշխատատեղերի բացակայությունից: Ընդդիմության քննադատությունները գուցե անձնավորված չեն, սակայն, ընդհանուր առմամբ, վերաբերում են նրան, որ այսօր վերացված չէ «աղետի գոտի» հասկացությունը: Նույն իշխանության որոշ ներկայացուցիչներ դժգոհում են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից և նրա թիմից: Նրանք էլ տրտնջում են, որ գործող քաղաքապետը անհրաժեշտ չափով չի վերահսկում վիճակը: Պատահական չէ, որ Գյումրին ընդդիմադիր քաղաքի համբավ ունի և հանրապետության երկրորդ քաղաքում իշխանությունը հաճախ պարտվում է:

 

Այս ֆոնին բնական է, որ քաղաքային ընտրություններին ընդառաջ՝ գյումրեցիները հանդես են գալիս նախաձեռնություններով: Սակայն ընտրություններին մասնակցության միակ ռացիոնալ տարբերակը կարող է լինել գործող կուսակցություններից մեկի ցուցակում ընդգրկվելը, նրանցից մեկի հետ համագործակցությունը: 

 

«Գալա» հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանն ակտիվ քաղաքացի է, ընդդիմադիր հայացքներ ունեցող գյումրեցի և, բնական է, նույնիսկ գովելի է, որ ցանկանում է մասնակցել ընտրական գործընթացին: Սակայն, մեր համոզմամբ՝ սխալ է ընտրված մասնակցության ձևաչափը: ՏԻՄ ընտրությանը մասնակցության գործոնը չի կարող համապետական կուսակցության ստեղծման պատճառ դառնալ: Առավել ևս սխալ է կուսակցության համար հապավում ընտրել ԶԼՄ-ի անունը` «ԳԱԼԱ»` Գաղափարակից լիբերալների այլանս:

 

Գյումրվա ընտրություններից հետո այս կուսակցության մասին բոլորը կմոռանան: Մեկ քաղաքի, նույնիսկ մարզի տարածքում ձևավորված կուսակցությունը չի կարող հանրապետական մասշտաբի հայտ ներկայացնել: Սա այն դեպքն է, որ տուժում են թե´ քաղաքականությունը, թե´ ԶԼՄ-ն, որովհետև վերջինիս ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը միավորում են քաղաքականի հետ: Կարևոր է խոսքի ազատության սկզբունքը և ոչ թե քաղաքական ընդհանուր պլատֆորմը: Սակայն այստեղ դարձյալ գործ ունենք քաղաքական համակարգի անկատարության հետ: Ակտիվ մարդիկ գերադասում են ստեղծել սեփականը՝ գործող որևէ կուսակցության ինտեգրվելու փոխարեն

 

Սարգիս Հակոբյան