ԱՄՆ-ի անկախության տոնն ու Բարաք Օբամայի դստեր՝ Մալիայի ծննդյան օրը համընկել են: Աղջիկը նշել է 18-րդ տարեդարձը: Այդ մասին գրում է հեղինակավոր Time պարբերականը:

 

Սպիտակ տուն են հրավիրվել Օբամայի կողմից սիրված երգիչ-երգչուհիներ, ինչպես և զինվորականներ՝ իրենց ընտանիքների հետ: Նկատենք, որ որպես ԱՄՆ-ի նախագահ՝ սա Օբամայի համար վերջին Անկախության տոնն էր:

 

Օբաման նախ հանդես է եկել ելույթով, ապա և դստերը շնորհավորել հանրահայտ Happy Birthday երգով: