Հանրապետության տարածքում' հուլիսի 7-11-ը շրջանների մեծ մասում' գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

 

Քամին՝ հարավ-արևմտյան' 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

Երևանում՝ հուլիսի 7-8-ը, 11-ին' երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 9-10-ը' երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: