ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ:

 

 

Նույն հրամանով Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

 

 

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանով, գնդապետ Դավիթ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար։