ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 10-ին, ժամը 10.43-ին տեղեկատվություն է ստացել, որ Կոտայքի մարզի Սոլակ և Քաղսի գյուղերում ժամը 00.00-ից մինչև 00.40-ը տեղացած կարկուտը վնասել է հողատարածքներ:

 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ կարկտահարության հետևանքով վնասվել են Քաղսի գյուղի 9 և Սոլակ գյուղի 5 տներին հարակից հողատարածքներ:

 

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին:

 

Հուլիսի 10-ին, ժամը 10.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում ժամը 00.30-ից մինչև 00.50-ը կարկուտ է տեղացել:

 

Վնասի չափերը որոշելու համար հուլիսի 11-ին կկազմվի հանձնաժողով:

 

Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, նշված տարածքները ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չեն վերահսկվում: