Բասկետբոլի ՀՀ երիտասարդական հավաքականն գլխավոր մարզիչ, 35-ամյա բելգիացի մասնագետ Տիբո Պետիի ղեկավարությամբ նախապատրաստվում է հուլիսի 15-24-ը Հալկիդայում (Հունաստան) ընթանալիք մինչև 20 տարեկան տղաների Բ դիվիզիոնի Եվրոպայի առաջնությանը:
Տիբո Պետիին հավաքականում օգնում է անգլիացի մասնագետ Քրիս Մայեսը:
ՀՀ երիտասարդական ընտրանին հունիսի 24-ին և 25-ին Երևանի ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի մարզապալատում (նախկին «Միկա» մարզադահլիճ) ընթցող ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական հանդիպումներ անցկացրեց Երևանում հյուրընկալված Իրանի ազգային(59:80) և երիտաարդական (71:81) ընտրանիների հետ:
Այս երկու հանդիպումներն էլ հաջողությունն ուղեկցեց Իրանի բասկետբոլիստներին: Մինչ 20 տարեկանների Իրան հավաքակսնը հաշվով պարտության մատնեց ՀՀ երիտասարդրական ընտրանուն , իսկ Իրանի ազգային ընտրանին էլ մեր երիտասարդական ընտրանուն հաղթեց՝
Երեկ բասկետբոլի մինչև 20 տարեկանների ՀՀ հավաքականը վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ:

 


Տիբո Պետիի սաները 100:53 հաշվով հաղթեց Հայաստանի վետերանների հավաքականին: Եվրոպայի առաջնությունից առաջ կայացած այս հանդիպումը նախապատրաստական բնույթ ուներ:
Բելգիացի մարզիչ Տիբո Պետին ՀՀ երիտասարդական ընտրանու երևանայան ուսումնամարզական հավաքին մասնակցելու է հրավիրել 12 խաղացողների:
Մինչև 20 տարեկանների ՀՀ հավաքականի կազմում են՝ ԱՄՆ-ում ելույթ ունեցող Ռիչարդ Էլմոյանը, Գաբրիել Աճեմյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, ԿԳրիգոր Քուրդօղլյանը, Արամ Արսլանյանը, Ռուսաստանում հանդես եկող Էդգար Բաբայանը, Կիրիլ Հարությունյանը, Ռաֆիկ Ուզունյանը, ինչպես նաև Սիրիայից ժամանած Միհրան Ներսեսը, ու նաև Պյոտր Ստեփանյանցը և Սթիվեն Էնոչը: Վերջինս հավաքականի միակ օտարազգի խաղացողն է: Նա ԱՄՆ-ի ուսանողական լիգայի (առաջին դիվիզիոն) լավագույն կենտրոնականներից մեկն է: Մասնագետների կարծիքով՝ Էնոչը համարվում է NBA-ի ծագող աստղ: 2մ 10սմ հասակ ունեցող Սթիվենը այս բասկետբոլիստը ծնվել է 1997 թ-ին ԱՄՆ-ի Նորուոկում (Կոննեկտիկուտ): Նա հանդես է գալիս «UConn» բասկետբոլային ակումբի կազմում:

 


Վիճակահանության արդյունքներով Հունաստանում մասնակից 21 երկրի ընտրանիները բաժանվել են 4 ենթախմբի :ՀՀ հավաքականը ընդգրկվել է Ա ենթախմբում ,որտեղ մրցելու է Պորտուգալիայի, Չեռնոգորիայի, Մակեդոնիայի և Վրաստանի ընտրանիների հետ:
ՀՀ երիտասարդական հավաքականի հանդիպումների ժամանակացույցն այսպիսին է՝
Հուլիսի 15-ին՝ Հունաստանի ժամանակով ՝ ժամը՝ 17:30, Հայաստան - Մակեդոնիա,
Հուլիսի 16-ին ՝ Հայաստան- Պորտուգալիա,
Հուլ;իսի 17-ին և 18-ին ստուգատես ՀՀ ընտրանին ազատ կլինի հանդիպումներից:
Հուլիսի 19-ին ,ժամը 13-ին ՀՀ- Չեռնոգորիա,
Հուլիսի 20-ին՝ ՀՀ-Վրաստան:
Հուլիսի 21-ին մրցաշարում հանգստյան օր է:
Հուլիսի 22-24-ը տեղի կունենան եզրափակիչ փուլի հանդիպումները:
Այս օրերին մինչև 20 տարեկանների բասկետբոլի ՀՀ հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում և Հունաստան կմեկնի հուլիսի 14-ին:

 


Պատրաստեց Արամ Ուգուջյանը: