Տեղի է ունեցել «Եվրոպայի լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի 3-րդ փուլի վիճակահանությունը: «Շիրակ»-«Սպարտակ» (Տրնավա) զույգի հաղթողը մրցելու է «Աուստրիա» (Ավստրիա)-«Կուկեսի» (Ալբանիա) դիմակայության հաղթողի հետ: Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Եվրոպայի լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի 3-րդ փուլի առաջին խաղում «Շիրակը» և «Սպարտակը» բաժանվել են հաշտությամբ: «Աուստրիա»-«Կուկեսի» խաղում տանտերերը հաղթել են: