Անկարայի նախագահական համալիրի մոտ կրակոցներ են հնչել: Այդ մասին ասված է Anadolu գործակալության Twitter-յան էջում:
Թուրքիայի մայրաքաղաքում՝ պետական հեռուստատեսության շենքի մոտ, հզոր պայթյուն է որոտացել:
Չճշտված տեղեկությունների համաձայն՝ դրա վրա կրակ են բացել ուղղաթիռները:
Reuters գործակալությունը՝ ականատեսներին հղումով, պնդում է, որ Թուրքիայի խորհրդարանի շենքը գնդակոծվել է տանկերի կողմից:
Կրակոցներ են հնչել նաև Ստամբուլի օդանավակայանում, հայտնում է գործակալությունը: