Հուլիսի 19-ին, ժամը՝ 13:00-ին, «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության դիմաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» կազմակերպում է բողոքի ակցիա:
Մի քանի օր առաջ Երևանում տեղի ունեցավ արյունալի մի սպանություն, կացնահարվեց մի ամբողջ ընտանիք, որի մայրը զոհ գնաց փեսայի հերթական հարձակմանը: Դեպքից մի քանի ամիս առաջ, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարն իր «Վտանգավոր լռություն» թողարկման ընթացքում միակողմանիորեն դիտարկելով ընտանիքի խնդիրը և բռնարար հորը՝ Վլադիկ Մարտիրոսյանին ներկայացնելով որպես տուժող, հորդորել էր ամեն գնով վերականգնել ընտանիքն ու միանալ կնոջ հետ:
Էժանագին շոուներով եթերը լցնող հաղորդաշարի պատասխանատուները ամենևին չեն գիտակցում, որ նման հոգեկերտվածքի մարդիկ ամեն խրախուսանքից մոտիվացվում ու նոր դրսևորումներով են ցուցաբերում իրենց բռնարար վարքը: