«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14­ին տեղի ունեցած ահաբեկչության համար, հաղորդում է Le Monde-­ը:

 

ԻՊ­-ն Մուհամեդ Լահուաեջ Բուհլելին հռչակել է իր զինվորներից մեկը, ում գործողությունները պատասխան են եղել Իրաքի և Սիրիայի տարածքում հակաահաբեկչական կոալիցիայի քայլերի:

 

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14­-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-­ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ:

 

Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ահաբեկչության հեղինակը Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է' Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի 31­-ամյա երիտասարդ: