Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողացել զսպել արցունքներն իր համախոհ Էրոլ Օլչակի ու նրա 16-ամյա որդու հուղարկավորության ժամանակ, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

 

«Էրոլը իմ ընկերն էր»,- ասել է նախագահը հուղարկավորության ժամանակ:

 

Օլչակն այն գործակալության հիմնադիրն էր, որը երկար տարիներ համագործակցում էր Թուրքիայի իշխող կուսակցության հետ, որի ղեկավարը Էրդողանն է:

 

Էրոլ Օլչակը իր որդու հետ միասին սպանվել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ: