Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դուրս է եկել Ստամբուլում գտնվող իր նստավայրից: Նրան դիմավորել են նստավայրի մոտ հավաքված իր կողմնակիցները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
Էրդողանի կողմնակիցները ծածանել է թուրքական դրոշը և դիմավորել են նրան ողջույնի խոսքերով: Էրդողանը ողջունել է հավաքվածներին և ուղևորվել է դեպի իր ավտոմեքենան' չանելով որևէ հայտարարություն:
Որևէ տեղեկատվություն չի հաղորդվում այն մասին, թե նա ուր է ուղևորվել: Հավաքված մարդկանց միջով անցած նախագահի անվտանգությունն ապահովվում էր ինքնաձիգավորների և զրահապատ մեքենաների միջոցով: