Գերմանիայում գնացքի ուղևորների վրա կացնով հարձակման դեպքի վայրից տեսանյութը հայտնվել է համացանցում: Սակայն նշենք, որ տեսանյութի իսկությունը պարզված չէ:

 

Տեսանյութում երևում են արնաշաղախ ուղևորները, որոնք տուժել են հարձակումից:

 

Ըստ նախնական տվյալների՝ 21 մարդ վիրավորվել է հարձակման հետևանքով:

 

Հարձակումն իրականացրած 17-ամյա աֆղանցին վնասազերծվել է հատուկ ջոկատայինների կողմից, երբ փորձել է փախչել հանցանքի վայրից: