Մյունխենի ոստիկանությունը պարզել է սրճարանում և առևտրի կենտրոնում հրաձգություն սկսած տղամարդու տվյալները, հաղորդում է Süddeutsche Zeitung-ը: Դրա հետ մեկտեղ այլ կրակոցների վերաբերյալ լուրերը չեն հաստատվել:
Մամուլի ասուլիսի ժամանակ հայտնի դարձավ, որ կասկածյալ հրաձիգը իրանական ծագմամբ 18-ամյա գերմանացի է: Ըստ այս պահի տեղեկությունների՝ նա միայնակ է գործել և ինքնասպան է եղել հարձակումից հետո:
Ոստիկանության ղեկավար Հուբերտուս Անդրեն ցավակցություն է հայտնել տուժողներին և ընդգծել, որ սա իր կյանքի վատագույն օրն էր:
Տուժածների թվում կան երեխաներ, իսկ սպանվածների թվում՝ երիտասարդներ: Երեք տուժող ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: