armnoc.am  31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների առաջին խումբը մեկնեց օլիմպիական մայրաքաղաք:

Հուլիսի 25-ին' կեսգիշերին, հայկական օլիմպիական պատվիրակության առաջին խումբը՝ լողորդները, ծանրորդները և աթլետները, Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնեցին Օլիմպիական խաղերին: Ծանրորդների թիմը գլխավորում էր հավաքականի գլխավոր մարզիչ' Փաշիկ Ալավերդյանը, իսկ աթլետները խաղերին կմասնակցեն' աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ' Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ: Ծանրորդների հետ Ռիո չմեկնեց Առաքել Միրզոյանը, ով թիմին կմիանա ավելի ուշ:

Հայկական օլիմպիական թիմին ճանապարհելու էին եկել մարզիկների հարազատները և բարեկամները:

Հայ մարզիկների ևս մեկ խումբ Ռիո կմեկնի արդեն հուլիսի 26-ին' գիշերը: Պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է: