Չինաստանում անցկացրած ուսումնամարզական հավաքից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Մոուրինյուի գլխավորությամբ վերադարձել են Մանչեսթեր:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև ընկերական հանդիպումը չեղյալ էր հայտարարվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

Մոուրինյուի թիմը հունիսի 30-ին ընկերական հանդիպում կանցկացնի «Գալաթասարայի» հետ: