Երեկ առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում ՊՊԾ գնդի օդային տարածքում բավականին ցածր բարձրության վրա նկատվեց ռազմական ինքնաթիռ, որը մի քանի շրջաթռիչք կատարելուց հետո շարունակեց թռիչքը դեպի Էրեբունու ռազմական օդանավակայան։ Ժամեր անց ՊՊԾ գնդի օդային տարածքում հայտնվեցին արդեն մի քանի Ռազմական ուղղաթիռներ, որոնք նույնպես որոշակի ժամանակահատված ՊՊԾ գնդի օդային տարածքում շրջաթռիչքներ կատարեցին և լքեցին գնդի օդային տարածքը։ Նշենք, որ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չէր հերքել, որ դրանք ռազմական ուղղաթիռներ էին, սակայն նշել էր, որ դրանք իրականացրել են բացառապես ուսումնական թռիչքներ։

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ իշխանությունը իրականացնում է նախազգուշական գործողություններ, և ավելացրեց, որ Ռազմական ուժերի կիրառումը ՊՊԾ գնդում տեղի ունեցող իրավիճակի հանգուցալուծման համար բավականին պայթունավտանգ է և խնդրահարույց ՀՀ իշխանությունների համար։

 

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է՝ ՀՀ ԶՈՒ գործառույթները սահմանափակվում են արտաքին թշնամուց պաշտպանելու և տարածքային ամբողջականության պաշտպանության գործառույթներով։

 

Միքայել Նազարյան