«Սասնա Ծռերը» հայտարարություն է տարածել ֆեյսբուքում ու ներկայացրել Պավել և Արամ Մանուկյանների վիրավորման իր տարբերակը. 

 

«Սասնա Ծռերի» հետ կապ է հաստատվել: Արմենակ Կյուրեղյանը' Կյուրեղյան եղբայրների հայրը, երեկվա դեպքերի հետ կապված հայտնում է, որ ոստիկանության կողմից գրոհ չի եղել: Իրականությունը հետևյալն է. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը: Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը' Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները' Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել' վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է»: