Կառավարության այսօրվա նիստին կայացված որոշման համաձայն' «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ պետբյուջե կփոխանցի 15 ԱՄՆ դոլար:

 

Նման որոշման համար հիմք է հանդիսացել վերջերս նվազեցված գազի սակագինը:

 

Բանն այն է, որ 1000 խ/մ համար 189 ԱՄՆ դոլարի և 165 ԱՄՆ դոլարի տարբերությունը մնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, իսկ 2016 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար 165 ԱՄՆ դոլարի և 150 ԱՄՆ դոլարի տարբերությունը կազմող 15 ԱՄՆ դոլարը ընկերության կողմից ենթակա է փոխանցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով' «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար' 1000 խ/մ համար 165 ԱՄՆ դոլարի և 150 ԱՄՆ դոլարի տարբերության' 15 ԱՄՆ դոլարի հաշվարկով 3.744.375 ԱՄՆ դոլարին համարժեք 1.789.021.452 ՀՀ դրամը փոխանցում է ՀՀ պետական բյուջե և նույն գումարի չափով ավելացվում է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասը:

 

Ստացված գումարը «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն կուղղի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ իր կրեդիտորական պարտքի մարմանը: