Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում 69 կգ քաշային ծանարամարտիկների կանանց պայքարում Հայաստանը ներկայացրեց Նազիկ Ավդալյանը:

Մեր մարզուհին պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 103 կգ ծանրաձողը: Երկրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 107 կգը: Երրորդ մոտեցման ժամանակ մեր մարզուհուն հաջողվեց դա: Պոկում վարժությունում Ավդալյանը 5-րդն էր:

Հրում վարժությունում Ավդալյանը կարողացավ գլխավերևում պահել նախ 130 կգ ծանրաձողը, ապա նաև 133 կգ ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ գրանցեց 135 կգ արդյունքը: Հրում վարժությունում մեր մարզուհին կրկին 5-րդն էր:

Եվրոպայի չեմպիոնը երկամարտի 247 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:

Երկամարտի 261 կգ արդյունքով օլիմպիական ոսկին նվաճեց Չինասատնի մարզուհին: