Վարուժան Ավետիսյանի և Պավլիկ Մանուկյանի մեղադրանքը լրացվել է։
Նրանց առաջադրված մեղադրանքներին ավելացվել է ևս մեկ մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35.225-րդ հոդվածը, որը ենթադրում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու հանցագործության նախապատրաստություն:
Այդ մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հրանտ Գևորգյանը նշեց, որ 2015 թ. Ապրիլի 12-ին հարուցված գործը բառացիորեն կցվել է «Սասնա ծռերի» գործին, որի արդյունքում Մանուկյանի ու Ավետիսյանի դեմ առաջադրված մեղադրանքներն ավելացել են ևս մեկ հոդվածով։
Մյուս փաստաբան Ինեսա Պետրոսյանը հավելեց, որ Մանուկյանը չի ընդունում մեղադրանքը և հրաժարվել է ստորագրել փաստաթղթերի տակ։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանին և Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Մ. Նազարյան