«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Պոլ Պոգբան շարունակում է ծանոթանալ նոր թիմակիցների հետ:

Պոգբան Հենրիխ Մխիթարյանի հետ ճաշել է Մանչեսթերի բրազիլական ռեստորաններից մեկում:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, նրանց միացել է նաև Պոգբայի մայրը:

Նշենք, որ Պոգբան ժամանակավորապես մնում է Lowry հյուրանոցում:

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի տեղափոխությունը դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը:

ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմել է 105 մլն եվրո: