Ավելի ու ավելի շատ երիտասարդներ տառապում են սեռական առողջության հետ կապված խնդիրներով, որը պայմանավորված է առցանց պոռնոգրաֆիա դիտելու հետ։ Այս մասին, ինչպես գրում է BBC-ն, զգուշացնում է բրիտանացի առաջատար հոգեսեռական թերապևտ Անժելա Գրեգորին։
Ըստ Գրեգորիի տվյալների, իրենց 20-ականներում գտնվող տղաների մոտ էրեկցիայի դիսֆունկցիայից տառապող երիտասարդների թիվը վերջին տարիներին կայուն աճ է արձանագրում։ Պատճառը, ըստ բժշկի, կապված է համացանցում պոռնոյի դիտման հետ։
Գրեգորին ասել է, որ նախկինում իրենց կլինիկա դիմում էին հիմնականում այն տղամարդիկ, որոնց մոտ էրեկցիոն ֆունկցիայի խանգարումը կապված էր շաքարախտի, սկլերոզի, սրտանոթային հիվանդությունների հետ։ Սակայն վերջին 16 տարիներին իրենց կլինիկա դիմում են երիտասարդներ, ովքեր չունեն առողջության հետ կապված ակնհայտ խնդիրներ։
2014թ․-ին ԱՄՆ-ում կատարված հետազոտության համաձայն, 18-ից 29 տարեկան երիտասարդների հարցումը ցույց է տվել, որ նրանց կեսից ավելին առնչվել են պոռնոգրաֆիայի հետ, երբ նրանք դեռ չեն եղել 13 տարեկան։ 2008թ․-ին համանման հարցման ժամանակ դրական պատասխան էին տվել միայն 13 տոկոսը։